ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Ղրղզստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ Տաջիկստանի հետ սահմանային հակամարտության ընթացքում Ղրղզստանի քաղաքացիների զոհերի թիվը հասել է 59-ի։
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանից լրացուցիչ ուժեր և միջոցներ դուրս են բերվում երկու երկրների միջև ձեռքբերված պայմանավորվածությունների համաձայն։
Այս մասին հայտնում են Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային ծառայությունից։
--00—ԱՊ