ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Ադրբեջանը սեպտեմբերի 20- ին Հայաստանին է փոխանցել ևս 95 հայ զինծառայողի դի։ Այդ մասին փոխանցում է Sputnik Азербайджан-ը։
Ինչպես հայտնել են երկրի Ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովից, հայ զինծառայողների մարմինները մյուս կողմին հանձնելու գործընթացը կշարունակվի:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Բաքուն Երևանին էր փոխանցել 32 հայ զինծառայողի դի։
--00—ԶՀ