ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել «Ֆիշգոլդ» ՍՊԸ-ին պատկանող ձկնաբուծարանում։
Տեսչական մարմնից հայտնում են, որ պարզվել է, որ Ընկերությունը ջրառ է իրականացնում ձկնաբուծարանի տարածքում գործող խորքային հորից՝ չունենալով համապատասխան ջրօգտագործման թույլտվություն։
Տեսչական մարմինը կասեցրել է ապօրինի խորքային հորի գործողությունը։
Բնապահպանական իրավախախտում կատարած անձի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք, հաշվարկվել շրջակա միջավայրին հասցված վնաս։
--00—ԼՄ