ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին Հայաստանի անկախության 31-րդ տարեդարձի կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ուղերձը հրապարակված է Կրեմլի պաշտոնական կայքէջում:
«Հարգելի Վահագն Գառնիկի, ընդունեք շնորհավորանքներ ազգային տոնի ՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ՝ պետական գործունեության մեջ, իսկ եղբայրական Հայաստանի բոլոր քաղաքացիներին ՝ երջանկություն և բարեկեցություն:
Հայ-ռուսական հարաբերությունները հիմնվում են բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա։ Մեր երկրներն ակտիվորեն համագործակցում են քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և շատ այլ ոլորտներում, միասին ծանրակշիռ ներդրում ունեն եվրասիական ինտեգրացիոն գործընթացների առաջմղման գործում։
Վստահ եմ, որ դաշնակցային կապերի հետագա ամրապնդումը լիովին համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի եղբայրական ժողովուրդների շահերին։
Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ ձեր բոլոր համաքաղաքացիներին ՝ խաղաղություն և բարգավաճում»,- նշված է ՌԴ նախագահի ուղերձում:
--00—ԶՀ