ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Ռուսաստանի Քննչական կոմիտեն Telegram-ի իր ալիքում հայտնել է Իժեւսկի դպրոցներից մեկում հրաձգության ժամանակ 11 երեխայի եւ 4 մեծահասակի մահվան մասին։ Այսպիսով, ողբերգության զոհերի թիվը հասել է 15-ի։
Վիրավորների թվում կա 24 մարդ, որից 22-ը՝ երեխաներ։
Պարզվել է, որ ուսումնական հաստատության վրա հարձակում կատարած կրակողը 1988-ին ծնված Արտյոմ Կազանցեւն է Իժեւսկից։ Հանցագործությունը կատարելուց հետո նա ինքնասպան է եղել, հայտնել են քննիչները։
Պարզվել է նաեւ, որ Կազանցեւն այդ նույն դպրոցի շրջանավարտն էր։ Նա կիսում էր նացիստական գաղափարախոսությունը եւ գրանցված էր հոգենյարդաբանական դիսպանսերում, փոխանցում է «ՄԿ»-ն։
--00—ԶՀ