ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Հայաստանի ԱԳՆ-ն խնդրանքով մեկնաբանել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի վերջերս արած հայտարարությունը, թե ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստան կատարած այցի օրինակով այցելությունները նպաստում են հակամարտությունների սրմանը: ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանել է News.am լրատվական գործակալության հարցին:
«Հայաստանում Բելառուսի դիվանագիտական առաքելության ղեկավարը հրավիրվել է ՀՀ ԱԳ նախարարություն, որտեղ նրան է փոխանցվել հայաստանյան կողմի մտահոգությունն ու նկատառումները վերոնշյալ հայտարարության կապակցությամբ»,-նշել է խոսնակը:
--00—ԼՄ