ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունը ցույց է տալիս Կիևի «ահաբեկչական էությունը»։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացմանը Կիևի ռեժիմի արձագանքը վկայում է դրա ահաբեկչական բնույթի մասին»,- Տելեգրամի իր ալիքում գրել է Մարիա Զախարովան։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթեցվել։
Պայթյունից բռնկվել են գնացքի վառելիքի յոթ բաք։
Շրջանի իշխանությունների նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջադեպի առնչությամբ հանձնարարել է ստեղծել կառավարական հանձնաժողով։
--00—ԻԴ