ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24 News
Հունվարի 25-ին ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ քաղաքացին ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության դեսպանատները պայթեցնելու սպառնալիքներ է հնչեցրել:
«24News»-ի հետ զրույցում Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ անձի ինքնությունը ճշտվել է և հաջորդ օրը՝ հունվարի 26-ին, բերման է ենթարկվել:
Դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
--00--ՍԳ