ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24news
Ղրիմի կամրջի վրա հարձակումն իրականացվել է երկու վերջրյա անօդաչու թռչող սարքերի միջոցով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ТАСС-ին հայտնել են ՌԴ ազգային հակաահաբեկչական կոմիտեի տեղեկատվական կենտրոնում։
«Ժամը 03:05-ին ուկրաինական երկու վերջրյա անօդաչու սարքեր գրոհել են Ղրիմի կամրջի վրա», - ասվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Ահաբեկչություն» հոդվածով։
Միջադեպի հետևանքով զոհվել է 1 տղամարդ և 1 կին, նրանց 14-ամյա դուստրը վիրավորվել է։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ