ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Իշխանությունը Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու միակ տարբերակը համարում է խաղաղության պայմանագրի կնքումը:
24News-ը քաղաքացիներից հետաքրքրվեց, թե պայմանագրի կնքումից հետո, արդյոք Ադրբեջանն այլևս հարձակման չի՞ դիմի և կհաջողվի՞ երկարատև խաղաղություն հաստատել:
Հարցված քաղաքացիների մի մասը կարծում է, որ միշտ պատերազմի մեջ հնարավոր չէ ապրել, պետք է խաղաղություն հաստատել, շատերն էլ նշեցին, որ Ադրբեջանին չպետք է հավատալ, ոչ մի պայմանագիր չի զսպելու նրանց ցանկությունները:
«Ադրբեջանի հետ ի՞նչ խաղաղություն, ստեղ ստորագրում են, ընդեղ` հարձակվում: Երկու զոհվածի հայր եմ, ով թուրքի հետ խաղաղություն է ուզում՝ ստոր մարդ է»,- նշեց քաղաքացիներից մեկը:
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ԶՀ