ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Հայաստանում մարտի 16-ից հայտարարվել է արտակարգ դրություն, ինչի պատճառով բազմաթիվ տնտեսվարողներ շարունակում են որոշակի դժվարություններ ունենալ:
24News-ը զրուցել է մի քանի ռեստորանների աշխատակիցների հետ, պարզելու՝ ինչպես է կազմակերպվում աշխատանքը և ինչ վնասներ են կրել արտակարգ դրության պայմաններում:
«Արտակարգ դրությունից հետո փակվել ենք, մարդիկ պանիկայի մեջ են, չեն գալիս ռեստորան», - 24News-ին պատմեց ռեստորաններից մեկի աշխատակիցը:
Մեկ այլ ռեստորանի տնօրեն էլ նշեց. «Հաճախորդ չկա, ծնունդներն ու հարսանիքները հետաձգվել են, մարդիկ պանիկայի մեջ են համաճարակի պատճառով»:
Մանրամասները՝ տեսանյութում։