ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News
Հայաստանը և Արցախը 2008 թվականից տոնում են «Գիրք նվիրելու օրը»։ Այն նշվում է յուրաքանչյուր տարի՝ փետրվարի 19-ին՝ հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։
«Գիրք նվիրելու օրը» սահմանվեց ՀՀ գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և կառավարության որոշմամբ։
Տոնի առթիվ անցկացվում են գրական միջոցառումներ, հանրային ընթերցումներ, գրական երեկոներ, հանդիպումներ հայտնի գրողների հետ։
Տոնի խորհուրդը մտերիմ մարդուն որևէ հետաքրքիր գիրք նվիրելն է։
24News-ը հարցում է անցկացրել Երևանի փողոցներում՝ պարզելու գիրք կարդո՞ւմ են քաղաքացիները, թե՞ ոչ։
Մանրամասները՝ տեսանյութում։