ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Ռուսների շնորհիվ է, որ Ադրբեջանը Սյունիքը մեջտեղով չի կտրել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
Շարմազանովի պնդմամբ, Փաշինյանը ուրացել է հայոց պետականությունը՝ Հայաստանն ու Արցախը թողնելով անպաշտպան։
Նրա համոզմամբ, բոլոր ոլորտները ձախողված են և Հայաստանը փաստացի անկախ չէ։ Շարմազանովը նաև նշեց, որ Պրահայի հանդիպման ժամանակ իրեն վատ է զգացել Փաշինյանի պատճառով՝ տեսնելով նրա խեղճ և թույլ վարքագիծը։
--00—ԱՊ