ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան այցիս նպատակներից մեկը Մ. Ավետիսյան պուրակի բարեկարգման նախագծի մեկնարկն էր:
Այգու ընդհանուր բարեկարգման նախագիծը ենթադրում է առաջնահերթ լուծել պուրակի ոռոգման խնդիրը, այնուհետև իրականացնել բարեկարգման աշխատանքներ։ Նախագծի նպատակն է դարձնել պուրակը վարչական շրջանի հետաքրքիր մասնիկ և բնակիչների համար ժամանցի վայր:
Պուրակի բարեկարգման աշխատանքները արդեն սկսված են»:
--00—ԼՄ