ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Ռուսաստանում մասնակի զորահավաքը կավարտվի մոտ երկու շաբաթից, ավելի քան 220 000 մարդ արդեն զորակոչվել է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահը Ղազախստան կատարած այցի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը ստեղծված իրավիճակում գործում է ճիշտ և համաչափ. «Այն, ինչ կատարվում է այսօր, մեղմ ասած՝ տհաճ է։ Մեր խնդիրն Ուկրաինան ոչնչացնելը չէ»,- ասել է Պուտինը։
Պուտինն անդրադառնալով Կիևի հետ բանակցություններին՝ նշել է, որ Մոսկվան միշտ բաց է Ուկրաինայի հարցով քննարկումների համար։
--00—ԻԴ