ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունեցել հրթիռների գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և ԳՇ պաշտոնատար անձանց վերաբերյալ հերթական նիստը:
Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը 168.am-ին որոշ մանրամասներ է հայտնել այսօրվա դատական նիստից:
Մասնավորապես, նա փոխանցել է, որ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը դարձյալ իր ողջամիտ կասկածն է հայտնել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի անաչառության վերաբերյալ:
«Բացի այդ, գործով վերջապես սկսվել է դատաքննությունը, հրապարակվել են մեղադրանքները, որոնցում Դավիթ Տոնոյանը և մյուսներն իրենց մեղավոր չեն ճանաչել: Դավիթ Տոնոյանը հայտարարել է՝ մեկ տարի մեկ ամիս անց դեռևս որևէ ապացույց ձեռք չի բերվել հրթիռների անպիտանության վերաբերյալ»,- նշել է Սերգեյ Հովհաննիսյանը:
Հարցին՝ հրթիռների փորձաքննություն պահանջելո՞ւ եք, պնդելո՞ւ եք այդ պահանջը, Դավիթ Տոնոյանի փաստաբանը պատասխանել է.
«Ապացույցների հետազոտման ընթացքում նման միջնորդությամբ հանդես գալու ենք»:
--00—ԻԴ