ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Մոտ մեկ ժամից Սյունիքի մարզի Կապան համայնքում տեղի կունենա Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը:
Բացման արարողությանը մասնակցելու են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԻԻՀ ԱԳ նախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը, գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդիի Վարամինին, երկու երկրների դիվանագիտական գերատեսչությունների այլ ներկայացուցիչներ։
Հոկտեմբերի 20-ին Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանն ընդունել էր Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոս Վարամինին: Կապանի համայնքապետարանի տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ կողմերը մտքեր են փոխանակել նաև հյուպատոսության բացումից հետո ակնկալվող հարաբերությունների մակարդակը բարձրացնելու շրջանակներում հնարավոր համագործակցության ուղղությունների մասին՝ խոսելով առևտրատնտեսական, կրթական, մշակութային, առողջապահության և այլ հարցերի վեաբերյալ։
Սերգեյ Առաքելյան
--00—ԱՊ