ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Իրանի կառավարությունը հավանություն է տվել ՀՀ սահմանամերձ Սյունիքի մարզի Կապան քաղաքում հյուպատոսություն բացելու մասին Իրանի ԱԳՆ առաջարկին: Այս մասին, ինչպես հայտնում է Ինֆոտեկա24-ը, հաղորդել են իրանական լրատվամիջոցները:
Նշենք, որ հենց Կապանի միջով է անցնում Հյուսիս-Հարավ միջանցքի հիմնական երթուղին, որ Իրանը կապում է ԵԱՏՄ հետ:
--00--ԱԹ