ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News
«Խաղաղության պայմանագրի» կնքումը անհրաժեշտություն է, այն չի նշանակում Ադրբեջանի հետ բարեկամություն, բայց պատերազմին վերջ կդրվի: Հույսեր կան, որ մինչև տարեվերջ պայմանագիրը կկնքվի: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:
Պատգամավորի խոսքով, պայմանագրում Արցախի հարցը չի քննարկվելու, բայց իշխանությունը պայքարելու է արցախահայության իրավունքների համար: Պատգամավորը չի կիսում ընդդիմության այն մտահոգությունները, թե Ադրբեջանը կխախտի պայմանագիրը և հարձակման կդիմի:
Նրա համոզմամբ, այն խաղուպար չէ, որ կնքվի, 5 րոպե հետո խախտվի, միջազգային երաշխիքներ կտրվեն:
Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, որ ՀՀ-ն աննախադեպ արտաքին ճնշման է ենթարկվում, Արևմուտքը փորձում է հակառուսական տրամադրություններ սերմանել՝ պատգամավորը պատասխանեց. «Հոգատարության համար շնորհակալություն եմ հայտնում, բայց Զախարովային ուզում եմ հիշեցնել, որ ՀՀ-ն պարբերաբար հարձակման է ենթարկվում իր հարևան Ադրբեջանի կողմից և պետք է առաջինը դրան անդրադառնար, հետո նոր Արևմուտքի ճնշումներին անցներ»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ