ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Իրանական զորքը հատել էր Արաքսը Արցախի օկուպացված հատվածներում, Բաքուն լռեց։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Ոսկանյանի համոզմամբ, Հայաստանը չի կարող ստորագրել իր մահվան դատավճիռը և պետք է պատրաստ լինի ցանկացած զարգացման ու, առաջին հերթին, պետք է սպառազինվի։
Իրանագետի կարծիքով, Ադրբեջանը Թուրքիայի կույրաղիքն է տարածաշրջանում, իսկ նեոօսմանականությունն ու թուրանականությունը հենց Իրանի դեմ են ուղղված։
Ըստ նրա՝ Հայաստանը, որպես զարգացող պետություն, պետք չէ Թուրքիային։
Իրանագետի պնդմամբ, Իրանը, իր շահերից ելնելով, կպաշտպանի Սյունիքը։
--00—ԱՊ