Արարատ Խլղաթյանը հետևել է հիմնադրամի կողմից ֆինանսավորվող շինարարական ծրագրերի ընթացքին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

1

Նախօրեին «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանն այցելել է Արցախ՝ ծանոթանալու հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող շինարարական ծրագրերի ընթացքին։

Այս մասին տեղեկացրել են Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրենը Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հետ համատեղ, նախորդող օրերի ընթացքում, շրջայց է կատարել տարբեր շինհրապարակներում, հետևել է բնակարանաշինական և ճանապարհաշինական ոլորտներում ընթացիկ և ավարտման փուլում գտնվող աշխատանքներին։

Տեղերում շինարարական կազմակերպությունների պատասխանատուների հետ քննարկվել են ծրագրերի իրականացման ընթացքը, ընդգծվել շինարարական աշխատանքներն որակական բարձր չափորոշիչներով կատարելու առաջնահերթությունը և սահմանված ժամկետներում ավարտին հասցնելու հրատապությունը։

Նշենք, որ մինչև տարեվերջ հիմնադրամի ֆինանսավորմամբ կառուցվող բնակարանների և առանձնատների որոշ խմբաքանակ կհանձնվի շահագործման։

--00—ԻԴ