ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News
Ընդդիմության հանրահավաքը դուրս էր ՀՀ գծից, Բաքվի հետ շփումը կբարձրացնի Արցախի սուբյեկտայնությունը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց բժիշկ Հայկ Մանասյանը։
Մանասյանի համոզմամբ, պարզ չէ, թե ընդդիմությունը ինչի դեմ է պայքարում և ինչ է ուզում փրկել։
Բժիշկը խիստ քննադատության ենթարկեց երրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատողությունները` Հայաստանը հնարավոր Աջարիայի վերածվելու սպառնալիքի վերաբերյալ։
Ըստ Մանասյանի` դա պարզունակ շուստրիություն է, չի կարելի անկախության համար պայքարող ժողովրդին վախեցնել թուրքերով։
--00—ԱՊ