Խերսոնից զորքերի հետքաշումը Ռուսաստանի կողմից դրական քայլ է․ Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

Էրդողան Արևմուտք

Թյուրքական պետությունների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Ուզբեկստան մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ինքնաթիռում լրագրողների հարցերին պատասխանելիս անդրադարձել է նաև ուկրաինական ճգնաժամի վերջին զարգացումներին, գրում է ermenihaber.am-ը։

Շեշտելով, որ իրենց միջնորդական գործունեությունն առանց դադարի շարունակվում է՝ Թուրքիայի նախագահը Ուկրաինայի Խերսոն քաղաքից զորքերը դուրս բերելու ռուսաստանի որոշումը դրական և կարևոր քայլ է համարել։ 

«Չգիտեմ G-20-ի գագաթնաժողովին Ռուսաստանը կմասնակցի, թե ոչ: Եթե մասնակցի ապա այնտեղ հնարավորություն կլինի դեմ առ դեմ հանդիպելու (Պուտինի հետ-խմբ.): Հակառակ դեպքում կշարունակենք դիվանագիտական շփումները հեռախոսազրույցների միջոցով: Ցանկանում եմ, որ մեր՝ որպես միջնորդի դերը հաջողությամբ իրականացնենք», - ավելացրել է Թուրքիայի նախագահը։

Հիշեցնենք, որ  ՌԴ պաշտպանության նախարարի նոյեմբերի 9-ի հրամանի համաձայն՝ ռուսական զորքերը առաջիկայում պետք է նահանջեն Խերսոն քաղաքից և պաշտպանություն կզբաղեցնեն Դնեպր գետի ձախ ափին։

--00—ԼՄ