ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Ուկրաինայի ազգային ոստիկանությունը հայտնել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում Խերսոնի մարզի բնակավայրերը ենթարկվել են հրետակոծության և անօդաչու թռչող սարքերի հարձակման, որի հետևանքով զոհվել է 2 մարդ, ևս 4 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Բացի այդ, ոստիկանությունը հաղորդել է, որ վնասվել է 4 մասնավոր տուն, 3 բազմահարկ շենք, 7 ավտոմեքենա, գյուղատնտեսական տեխնիկա, վարչական շենք, գազատար։Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ զանգվածային հարվածներ են հասցվել ուկրաինական կարևոր վառելիքային և էներգետիկ ենթակառուցվածքներին՝ ի պատասխան ATACMS հրթիռներով Տագանրոգի ռազմական օդանավակայանի վրա ուկրաինական ուժերի հարձակման։
--00—ՅՄ