Մահվան ելքով վրաերթ՝ Սյունիքում․ վարորդը դիմել էր փախուստի, ապա բռնվել դեպքից 61կմ հեռավորության վրա

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

նկար

Նոյեմբերի 11-ին մահվան ելքով վրաերթ և փախուստի դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 198 կմ հատվածում վրաերթի է ենթարկել Վայոց Ձորի մարզի բնակիչ 59-ամյա Հայկ Խաչատրյանին, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վարորդը, վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ Հ․ Խաչատրյանը տեղում մահացել է։ 

Պարզվել է, որ մահացածը նշված հատվածում եղել է իրեն պատկանող Opel մակնիշի ավտոմեքենայով, և Opel-ը տեխնիկական խնդիրներ է ունենցել: Ու վարորդը կանգնել է, որպեսզի խոտանը վերացնի։ Այդ ժամանակ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել ու դիմել փախուստի։

Ավելի ուշ վրաերթի վայրից մի քանի կմ հետախուզական աշխատանքներ են կատարում ու արդեն դեպքի վայրից 61 կմ հեռավորության վրա Վայոց Ձորի մարզում, ժողովրդին հայտնի՝ Վայքի զորամասի հարևանությամբ նկատում են BMW մակնիշի կասկածելի ավտոմեքենա։ Ճանապարհային ոստիկանները հետապնդում են այդ ավտոմեքենան և կանգնեցնելուց հետո վարորդին հայտնում են, որ իր ավտոմեքենան պետք է տեղափոխվի պահպանվող հատուկ տարածք, քանի որ նա կասկածվում է մահվան ելքով վրաերթ կատարելու մեջ։

Վարորդը սկզբում սկսում է հերքել, որ ինքը վրաերթ է ենթարկել, սակայն փաստերի ճնշման տակ չի կարողանում ճանապարհային ոստիկաններին մոլորեցնել, խոստովանում է, որ ինքն է վրաերթի հեղինակը, պարզապես վախեցել է ու չի կանգնել։

Վարորդը տեղում ենթարկվում է սթափության փորցաքննության, նա եղել է սթափ։ Ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը ներկայացվում է Սիսիանի քննչական բաժին։

Վարորդը, ով Երևանի բնակիչ 47-ամյա Արման Հ․-ն է, և եթե ոստիկանները չկանգնեցնեին կասկածելի մեքենան, նա կոտրված հայելին կփոխարիներ նորով, և գուցե դեպքը չբացահայտվեր։

նկար

--00—ԼՄ