ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News
Նոյեմբերի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։15-ի սահմաններում «Մեղրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մեղրիի բաժին ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչներ՝ 46-ամյա Աննա Համբարյանը, 48-ամյա Աննա Ղևոնդյանը, 37-ամյա Զարուհի Աղամյանը, 31-ամյա Սուսաննա Մկրտչյանը, 46-ամյա Օլյա Առաքելյանը, 28-ամյա Սուրեն Աղուրյանը, 50-ամյա Վարսենիկ Գրիգորյանը և 32-ամյա Հովհանես Հովաննիսյանը, գրում է shamshyan.com-ը:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 08։40-ի սահմանում, Արմավիրի մարզի բնակիչը՝ 28-ամյա Կարեն Մանուկյանը, վարելով Ֆորդ-Տրանզիտ մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենան, Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորակը, որի հետևանքով նշված անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աղբյուրը նաև հայտնում է, որ 9 վիրավորով տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի մասին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները չեն իմացել, այն դեպքում, երբ վաշտի հրամանատարը պետք է գոնե օպերատիվ ճանապարհներով իմանար վթարի մասին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
--00—ԼՄ