ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News
Գորիսում միաժամանակ մի քանի տասնյակի հասնող ծրագրեր են իրականացվում։ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն անձամբ է հետևում դրանց ընթացքին, տեղեկանում ենք համայնքի ֆեյբուքյան էջից:
Համայնքապետն այցելել է Վերիշեն բնակավայրի հիմնանորոգվող մանկապարտեզ, եղել է Ակներ բնակավայրի վերակառուցվող նոր ճանապարհահատվածում։ Այցելել է նաև Գորիսի վերանորոգվող թիվ 5 մանկապարտեզ, Սալ Քար թաղամասի նորակառույց խաղահրապարակ, եղել նաև Ավանգարդ 5-րդ թաղամասում։
Առուշ Առուշանյանը հետևել է աշխատանքների ընթացքին․ աշխատանքի որակը համայնքապետի ուշադրության կենտրոնում է։
--00—ԼՄ