ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա պաշտոնական այցով Թբիլիսիում է։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից։
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով`
կարգադրում եմ.
Պաշտոնական այցով 2022 թվականի նոյեմբերի 16-18-ը Թբիլիսի (Վրաստան) գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը՝ հետեւյալ կազմով. պատգամավորներ Էդուարդ Աղաջանյան, Սիսակ Գաբրիելյան, Լենա Նազարյան, Հակոբ Ասլանյան, Սարգիս Խանդանյան, Հասմիկ Հակոբյան, Նարեկ Բաբայան եւ ԱԺ 9 աշխատակիցներ»,– ասվում է ԱԺ նախագահի կարգադրության մեջ։
Մեկ այլ կարգադրությամբ՝ նոյեմբերի 16-18-ը Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանին։
--00--ԱՀ