ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News
Թուրքիայի Մերսին քաղաքում հերթական անգամ թիրախավորել են ալևիներին: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ երեկ ալևիների տան դռների և արտաքին պատերի վրա հայտնվել են X-ի նշաններ:
Մերսինի նահանգապետարանի հայտարարության համաձայն՝ դեպքի առնչությամբ արդեն ձերբակալվել է մեկ անձ:
Վերջինս խոստովանական ցուցմունքում ընդունել է իր մեղքը, բայց նշել, որ իր քայլը որևէ գաղափարական միտում չի ունեցել:
Նշվում է, որ նման նշաններ հայտնվել են ալևիներին պատկանող միանգամից մի քանի տների վրա:
--00—ԶՀ