ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերի իր միկրոբլոգում հույս է հայտնել, որ Հայաստանի քաղաքացիները 2023-ից ԵՄ երկրներ մեկնեն առանց շենգենյան վիզայի։
«Այսօր լրանում է CEPA համաձայնագրի ստորագրման 5-րդ տարեդարձը:
Ժամանակն է, որ ԵՄ-ն որոշում կայացնի Հայաստանի քաղաքացիների մուտքը Շենգենյան գոտու երկրներ ազատականացնելու վերաբերյալ։ Հայաստանի քաղաքացիները պետք է ԵՄ երկրներ մեկնեն առանց շենգենյան վիզայի։ Հայաստանն այս իրավունքը վաստակել է իր բարեփոխումներով։
Հուսով եմ, որ մեր ջանքերի շնորհիվ 2023 թվականին մենք նույնպես կհասնենք այս կարևոր հանգրվանին»։
--00—ԼՄ