ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News
Միացյալ Նահանգների պետքարտուղարի՝ Կովկասի բանակցությունների հարցերով գլխավոր խորհրդական Ֆիլիպ Ռիքերը Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ընթացքում ընդգծել է պաշտոնական Վաշինգտոնի աջակցությունը ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններին, որովհետև երկու կողմերն աշխատում են կայուն խաղաղության հասնելու համար։ Այս մասին հաղորդում է Բաքվում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջը։
«Ռիքերը կրկնել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այն հայտարարությունը, որ ուղիղ երկխոսությունը խաղաղության հասնելու ճիշտ ճանապարհն է։ Դեսպան Ռիքերը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին շարունակել բանակցություններն ու իրականացնել հստակ քայլեր խաղաղության հասնելու համար», - ասված է հաղորդագրությունում։
--00—ԼՄ