ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսն ասել է, թե որ ֆուտբոլիստներին կցանկանար մարզել ապագայում։ Ցուցակում ընդգրկված են նաև իր նախկին թիմակիցները՝ ի դեմս Լիոնել Մեսսիի և Նեյմարի։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։
«Ուզում եմ մարզել լավագույններին։ Ես կցանկանայի աշխատել Մեսսիի, Մբապեի և Նեյմարի հետ, բայց նրանց հետ պայմանագիր կնքելը շատ դժվար կլինի»,- Չավիի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը:
Հիշեցնենք, որ Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին։ «Բարսելոնան» հետաքրքրված է նրա տրանսֆերով, սակայն աշխատավարձի հետ կապված իրավիճակը դեռ թույլ չի տալիս այս տրանսֆերի հույս ունենալ:
«Բարսելոնան» այժմ գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ երկու միավորով գերազանցելով Մադրիդի «Ռեալին»:
--00—ՅՄ