ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում տեղի է ունեցել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը և հաղթողի ընտրությունը։
Մրցույթի մասնակիցներն էին․
1․ «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲԸ,
2․ «Ա-ԹԻՎԻ» ՍՊԸ,
3․ «ՇԱՆԹ» ՍՊԸ,
4․ «ՄՈւԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲԸ,
5․ «ՀՈւՍԱԲԵՐ» ՓԲԸ,
6․ «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈւՍՏԱԱԼԻՔ» ՍՊԸ:
Ըստ մրցույթի արդյունքների՝ «Արմենիա» թիվին ստացել է 106 , «Շանթ»-ը՝ 89, «Մուլտի մեդիա կենտրոնը»-ը՝ 92, «Հուսաբերը»՝ 78, Հ2-ը՝ 62 միավոր։ Ստացած միավորների արդյունքում ընդդիմադիր հեռուստաալիքները՝ «Երկիր մեդիան» ու «Հ2»-ը լիցենզիա չեն ստացել։
--00—ԼՄ