ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։25-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում, Կիևյան կամրջի տակ դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արկադի Սահակյանի գլխավորությամբ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
--00—ՅՄ