ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ժամը 12։00-ին ԿԸՀ-ն արտահերթ նիստ է հրավիրելու՝ ինքնաբացարկի դիմում ներկայացրած ԱԺ պատգամավորներին մանդատներ տրամադրելու մասին արձանագրությունների օրակարգով։
Հիշեցնենք, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամներ Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը և Ելենա Կիրակոսյանը, որոնք ԱԺ «Հայաստան» խմբակցության կազմում ընտրվել էին պատգամավորներ, մանդատներից հրաժարվելու դիմում էին ներկայացրել:
--00—ՅՄ