ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները Թումանյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում հայտնաբերել, գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Աբովյան քաղաքի մի բնակչի:
Խուզարկությամբ 46-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է գողոնը:
Նախապատրաստված նյութերը ներկայացվել են նախաքննական մարմին:
--00--ԶՀ