ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։40-ի սահմաններում, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, համատեղ ստացված տեղեկություններն իրացնելիս, խուզարկությունների համար նախատեսված սենյակում ամբողջական խուզարկության են ենթարկել դատապարտյալ Ա․ Ա․-ի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Ա․ Ա․-ին։
Արդյունքում քաղաքացու բրդյա շապիկի աջ թևի միջից հայտնաբերել են առանց բաժանորդային քարտի մեկ բջջային հեռախոս։
Ըստ քաղաքացի Ա․ Ա․-ի բանավոր հայտարարության՝ հայտնաբերված բջջային հեռախոսը վերջինս բերել էր քրեակատարողական հիմնարկ՝ կարճատև տեսակցության ընթացքում որդուն փոխանցելու համար։
Քաղաքացի Ա․ Ա․-ն ենթարկվել է վարչական պատասխանատվության։
--00—ՅՄ