ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Դեկտեմբերի լույս 7-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի ոստիկանները մայրաքաղաքի Քրիստափորի փողոցում ձերբակալել և Էրեբունու բաժին են տարել 32-ամյա մի երևանցու։
Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են գործարանային համարով գազային ատրճանակ, ծալովի դանակ ու ապակյա գլանակ։ Տղամարդը, դեպքի առթիվ կազմված փաստաթղթերի հետ միասին, ներկայացվել է տարածքային քննչական բաժին։
Նույն գումարտակի պարեկները շարունակելով շուրջօրյա ծառայությունը՝ Իսակովի պողոտայում ձերբակալել են մի խումբ երիտասարդների։ Իր մեքենայով հանդերձ՝ ոստիկանության Մալաթիայի բաժին են տարել 18-ամյա մի երևանցու և նրա երկու ընկերներին։
17 և 18 տարեկան երիտասարդները ևս երևանցիներ են։ Վարորդի խուզարկությամբ հայտնաբերվել է առանց գործարանային համարի «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված փամփշտատուփով։
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։
Երկու դեպքերով էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
--00—ՅՄ