ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Արցախը ցեղասպանության վտանգի տակ է հայտնվել: Քաղաքակիրթ աշխարհն էլ պետք է քայլեր ձեռնարկի՝ Արցախին օգնելու, սատարելու: Նման կարծիք է հայտնել Արցախի ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը։
«Լավագույն տարբերակն այն է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ռուսական խաղաղապահ առաքելությանը տրամադրի միջազգային մանդատ, այսինքն՝ նաև իրենք արտոնեն ռուս խաղաղապահների առկայությունը և տեղակայումը Արցախում՝ ոչ միայն մինչև 2025 թիվը, այլ նաև անորոշ ժամանակով, քանի չի կարգավորվել հակամարտությունը»,- սոցցանցի իր էջում գրել է Դավիթ Բաբայանը։
--00—ԼՄ