ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Արցախի իշխանություններն ուղիղ կապի մեջ են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների հետ, որպեսզի իրավիճակը հանգուցալուծվի։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը՝ անդրադառնալով Գորիս-Ստեփանակերտ մայրուղու շուրջ ստեղծված իրավիճակին։
Առավոտվանից «բնապահպան» ներկայացող մի խումբ ադրբեջանցիներ Շուշիի հատվածում փակել են ճանապարհը՝ խաթարելով Հայաստանն Արցախին կապող ճանապարհի երթևեկությունը։
«Քայլեր են ձեռնարկվում, որպեսզի հետագայում նման իրավիճակ չլինի», - ասաց Ավանեսյանը՝ անդրադառնալով այս թեմայով բանակցություններին։
Սերգեյ Առաքելյան
--00—ԱՊ