ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը փակել է կարևորագույն` Լաչինի միջանցքը, որը Արցախի Հանրապետության միակ մարդասիրական ճանապարհն է և սննդամթերք, դեղորայք և կենսական նշանակություն ունեցող այլ ապրանքներ տարածաշրջան հասցնելու հիմնական հնարավորությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել Գլենդեյլի քաղաքային խորհուրդը:
«2020 թվականին Ադրբեջանի` Արցախի Հանրապետություն ներխուժումից ի վեր Գլենդեյլ քաղաքը իր համերաշխությունն է հայտնել Հայաստանի և Արցախի ժողովրդին։ Մարդկության դեմ շարունակվող և դաժան հանցագործությունները հայ ժողովրդի դեմ ուղղված ատելության, անհանդուրժողականության և բռնության ևս մեկ օրինակ են, որոնք անպայման կկրկնվեն, եթե չդատապարտվեն:
Գլենդեյլի քաղաքային խորհուրդը վերահաստատում է իր համերաշխությունը Հայաստանի և Արցախի ժողովրդի հետ և դատապարտում Ադրբեջանի ագրեսիան»։
--00—ՅՄ