ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ, հնարավոր է, Ադրբեջանը դեկտեմբերի 16-ին բացի Լաչինի միջանցքը:
«Ուզում եմ ասել, որ այսօրվա ընթացքում ճանապարհն էլ կարող է բացվել: Դա իրենց որոշումն է, որովհետև զգացել են, թե ինչ սխալ են թույլ տվել, որովհետև թե՛ ներսից, թե՛ դրսից եղել են մեծ ճնշումների տակ:
Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, որոնք տարբեր երկրներում աջակցել են մեզ»,- ասաց Վարդանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՄ