ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հեռախոսազրույց է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեի հետ: Այս մասին նախարարը գրել է թվիթերի իր միկրոբլոգում։
Նա նշել է, որ Հանս Կյլուգեին տեղյակ է պահել Արցախում հասունացող հումանիտար ճգնաժամի մասին․ «Մշտական կապի մեջ եմ պարոն Հանս Կլյուգեի հետ և պարբերաբար նրան տեղեկացնում եմ իրավիճակի մասին»,- գրել է Ավանեսյանը:
--00—ՅՄ