ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Ադրբեջանցի «բնապահպանները», որոնց Բաքվի իշխանությունները քշել է Լաչինի միջանցք Արցախում հումանիտար աղետ ստեղծելու համար, հրաժարվել են թույլ տալ ռուս խաղաղապահներին անցկացնել մեքենաներ այդ հատվածում։
Այս մասին տեսանյութեր են տարածում ադրբեջանական տելեգրամ-ալիքները, որոնք անթաքույց հպարտությամբ «գլուխ են գովում», թե ինչպես են իրենց աղավնիասպան հայրենակիցները պատ կազմում, որպեսզի ռուսական մեքենաները չանցնեն։
--00--ԱՀ