ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 22-ի նիստում որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատել «ՍԹԻԼ ԿՈՆՑԵՌՆ» ՍՊԸ-ին:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ներմուծվող հումքը և սարքավորումները նախատեսվում են օգտագործել ցինկապատ մետաղական տանիքի ծածկերի, ջրահեռացման համակարգերի և համալրող այլ աքսեսուարների, եվրոդռների և պատուհանների, ինչպես նաև պրոֆիլների արտադրության համար։
Արտադրությունն իրականացվելու է ք․ Հրազդանում։ Ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին։ Թողարկված արտադրանքը նախատեսվում է արտահանել ՌԴ։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 32 մլրդ դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման և 974 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։
Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 6 նոր աշխատատեղ՝ մինչև 200 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է32․4 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1․6 մլրդ դրամ:
--00—ԶՀ