ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Ուրախ էի տեսնել, որ Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մյուս անդամների հետ պնդում է բացել Լաչինի միջանցքը և վերջ դնել Ադրբեջանի ստեղծած հումանիտար ճգնաժամին։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրանկ Փալոնը:
«Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը կշարունակի հորդորել ԱՄՆ պետքարտուղարին՝ հետագա գործողություններ ձեռնարկել Արցախի պաշտպանության համար»,- գրել է կոնգրեսականը:
--00—ՅՄ