ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Լավրովն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկելով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը, շեշտել է եռակողմ պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը։
--00—ՅՄ