ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ փաստաթղթերի համաձայն՝ Լաչինի միջանցքում որևիցե անցակետի տեղադրում չի նախատեսվում։ Այս մասին Բաքվում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ըստ այդ փաստաթղթերի՝ Լաչինի միջանցքով պետք է տեղի ունենա քաղաքացիական անձանց և քաղաքացիական ապրանքների անխափան տեղաշարժ։ Մենք հիմա տեխնիկական լուծումներ ենք քննարկում, որպեսզի այս գործընթացի վերաբերյալ կասկածներ չլինեն», - նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՄ