ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ուրբաթ օրը Մոսկվայում կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարներ Ս.Վ.Լավրովի և Դ.Ա.Բայրամովի միջև»,- հաստատել են ՌԴ ԱԳՆ-ից։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հաղորդվել էր՝ Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված է եղել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, սակայն հայկական կողմը խնդրել է հետաձգել հանդիպումը, քանի որ այս պահին Հայաստանի ԱԳ նախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է:
--00--ԱՀ