ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Մոսկվայում սկսվել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը։
Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում տեղի կունենա Մերձկասպյան երկրների արտգործնախարարների հանդիպումը։
Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի, Ղազախստանի և Թուրքմենստանի արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները նախ կհանդիպեն նեղ կազմով, ապա հանդիպումը կշարունակվի պատվիրակությունների հետ՝ ընդլայնված կազմով։
--00—ԼՀ